Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիրները

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիրները
17.09.2014 | 17:06

Այսօր գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Մրցույթի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2014 թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին: Ֆելիքս Ահարոնյանն առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար»: Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը;
Մրցանակը սահմանել է ՀՀ նախագահը 2010-ից և շնորհվում է աստղագիտության բնագավառում կատարած մեծ նվաճումների համար: Համարվում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկը։ Մրցանակային ֆոնդը 500 հազար ԱՄՆ դոլար է:

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ